Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ մարտի 28-ին Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ցանկանում վիճել ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ժամանակ ԲՀ նախագահը նշեց, որ բարձր է գնահատում հայ և բելառուս ժողովուրդների բարեկամությունը:
Կողմերը նաև խոսեցին երկկողմ հարաբերությունների և դրա հեռանկարների մասին: Նախագահ Լուկաշենկոն դեսպան Խաչատրյանին մաղթեց հաջողություն՝ իր հետագա գործունեության ընթացքում:
Նույն օրը դեսպան Խաչատրյանը հանդիպում ունեցավ նաև Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:
Մինսկը մտադիր չէ վիճել ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի հետ, այդ թվում նաեւ բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցի շուրջ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է БЕЛТА-ն` վկայակոչելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը:
«Մենք մտերիմ ժողովուրդներ ենք եղել, այդպիսին էլ կմնանք: Ադրբեջանին Հայաստանն այլ կերպ է վերաբերվում, բայց այն եւս մեր մտերիմ ժոովուրդն է…Ինչու? մենք պետք է Ադրբեջանի կամ Հայաստանի հետ կռվենք կամ վիճենք: Միգուցե, մենք Ադրբեջանին եւ Հայաստանին մի օր պետք գանք: Այդ պատճառվ էլ` ինչու ես պետք է սողոսկեմ այնտեղ, որտեղ չեն խնդրում»-երեքշաբթի օրը Մինսկում հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Հիշու՞մ եք, Լապշինը: Լսեք, ի՞նչ կապ ունի Հայաստանը: Եւ Հայաստանն էլ ինձ Լապշինի մասին երբեք ոչինչ չի ասել: Հետախուզման մեջ է գտնվել մի երկրի` Ադրբեջանի կողմից: Երբ նրան այստեղ կալանավորեցին, ես մտածեցի` իսկ ինչո՞ւ նրան այստեղ կալանավորեցին: Թող նա գնա որտեղ պետք է: Բայց կալանավորեցին: Ինտերպոլը գիտեր: Մենք հայտնեցինք ինչպես կարգն էր, ինչպես օրենքը չխախտողներ: Ու՞մ մենք պետք է նրան հանձնեինք: Հանձնել նրան, ով հետախուզում էր հայտարարել», —ասել է նախագահը:
Նա հավելել է, որ «նրան ոչ ոք չէր էլ ցանկանում տանել»:
«Արդեն հետո սկսեցին խաղարկել այդ խաղաքարտը: Նա երեք երկրների քաղաքացի է, այդ երկրներից ոչ մեկը նրա նկատմամբ հավակնություն չներկայացրեց: Ոչ, պետք է հիվանդ գլխով առողջի վրա գցել եւ վերջ», — ասել է Բելառուսի առաջնորդը:
«Այդ պատճառվ էլ ցանկացած հարցում կան կոնկրետ ենթատեքստեր, եւ այդ հարցը կդիտարկեն այնպես, ինչպես ինչ-որ մեկին ձեռնտու է», — եզրակացրել է նա:
2016-ի վերջին ՌԴ-ի եւ Իսրայելի քաղաքացիություն ունեցող Լապշինը ադրբեջանի հարցմամբ ձերբակալվել է Մինսկում: Ադրբեջանը նրան ներառել էր «սեւ ցուցակում»` առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու համար: Բելառուսի գլխավոր դատախազությունն Ադրբեջանի հարցումը բավարարելու եւ Լապշինին արտահանձնելու որոշում ընդունեց: