Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չոպուտովիչին խորհուրդ է տվել խուսափել երկրում «ավելորդ բազաների» ստեղծումից, այլապես Մոսկվան եւ Մինսկը ստիպված կլինեն պատասխանել
Մոսկվան եւ Մինսկը ստիպված են պատասխանել Լեհաստանում ռազմաբազայի ստեղծմանը. Լուկաշենկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լուկաշենկոյի խոսքով՝ լեհ նախարարի հետ զրույցը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Մինսկում անցկացված անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովի ժամանակ, news.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
«Ես արտգործնախարարին ասացի,- նա ելույթ էր ունենում մեզ մոտ Մինսկում,- մենք չենք պատրաստվում ձեր դեմ պատերազմել: Ուստի պետք չի ավելորդ բազաներ ստեղծել: Հակառակ դեպքում մենք ռուսների հետ պետք է պատասխանենք»,- շեշտել է Բելառուսի նախագահը:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարել էին, որ Մոսկվան ու Մինսկը Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազայի տեղակայմանն արձագանքելու հնարավորություններ ունեն: