Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Ֆինլանդիայում արկտիկական գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է TASS գործակալությունը:
Պուտինը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Թրամփի հետ Ֆինլանդիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ֆինլադիան, իմ կարծիքով, շատ հարմար երկիր է, Հելսինկին շատ հարմար հարթակ է նման միջոցառումների կազմակերպման համար»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Միևնույն ժամանակ նա նշել է, որ նման իրադարձությունները պետք է լավ նախապատրաստվեն երկու կողմից էլ:«Եթե նման բան տեղի ունենա, մենք ուրախ կլինենք մասնակցել, և ես ուրախ կլինեմ մասնակցել նման միջոցառմանը: Եթե ոչ, ապա սովորական հանդիպումների շրջանակներում G20-ին, կարծում եմ, որ նման հանդիպում (ԱՄՆ նախագահի հետ) կարող է տեղի ունենալ»,-ասել է Պուտինը: