Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 4-ին մասնակցել է ականազերծման միջազգային օրվա կապակցությամբ «Հալո Թրասթ» կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառմանը:
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հալո Թրասթ» կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինց: «Հալո Թրասթ»-ի Լեռնային Ղարաբաղի ծրագրի ղեկավար Աշ Բոդդին ներկայացրել է կազմակերպության գործունեությունը և ականազերծմանմիջազգային փորձն ու նշանակությունը: Նա կարևորել է Արցախի իշխանությունների աջակցությունը հանրապետությունում ականազերծմանաշխատանքների արդյունավետության ապահովման գործում:
Իր պնդմամբ՝ բավարար միջոցների հավաքագրման դեպքում, մինչև 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը: Վարչապետը ողջունել է ներկաներին և իր խոսքում, մասնավորապես, նշել. ««Հալո Թրասթ» կազմակերպությունն այնպիսի կարևորաշխատանք է կատարում, որը երբեմն տեսանելի չէ, բայց մեծ նշանակություն ունի դժբախտ միջադեպերի կանխարգելման գործում:
Կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպության աշխատակիցներին և բոլոր աջակիցներին, ովքեր մշտապես կանգնել են «ՀալոԹրասթ»-ի և Արցախի կողքին: Մենք բարձր ենք գնահատում ձեր կատարած աշխատանքը և միշտ պատրաստ ենք հնարավորինս աջակցելուկազմակերպության մարդասիրական գործունեությանը»: