Հարավային Կորեան հայտնել Է գործողության հեռավոր շառավղով բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին:
Հարավային Կորեան 800 կմ գործողության շառավղով բալիստիկ հրթիռ Է փորձարկել. Yonhap
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կատարվեց «Հենմու» տիպի բալիստիկ հրթիռի փորձնական արձակում, որն ունակ Է թիրախները խոցելու 800 կիլոմետր հեռավորության վրա,- մեջբերում Է անում գործակալությունը երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրի խոսքից:- Արձակումը գնահատվում Է՝ հաջող», տեղեկացրնում Է Yonhap գործակալությանը: : Նշվում Է, որ նոր հրթիռը թույլ կտա հարվածներ հասցնել ԿԺԴՀ-ի տարածքի ցանկացած օբյեկտի: Փորձարկմանը ներկա Է եղել Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հան Մին Գուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: