Dongfeng-26 բալիստիկ հրթիռը շահագործման է հանձնվել Չինաստանի Զինված ուժերին:
Չինաստանի Զինված ուժերը նոր բալիստիկ հրթիռ են ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության ներկայացուցիչ Վու Ցյանը, հաղորդում է «Սինհուա» -ն:
Նոր բալիստիկ հրթիռն ամբողջությամբ մշակվել է չինացիների կողմից եւ ծառայելու է ցամաքային թիրախներին եւ մեծ ու միջին մարտական նավերին միջուկային հարվածներ հասցնելու նպատակով:
«Չինաստանը չի փոխել իր պաշտպանական միջուկային ռազմավարությունը եւ միջուկային զենքի անվնաս օգտագործման քաղաքականությունը», - news.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա: