Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 7-ին նշում է Ս. Աստվածածնի ավետման տոնը:
Հայ եկեղեցին ապրիլի 7-ին նշում է Աստվածածնի ավետման տոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության բերկրանքին սպասո ղ կանանց օրհնության օր:
Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և հայոց եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկատարվի օրհնության հատուկ կարգ: