Artsakhpress

Մշակույթ

Մարտունու արվեստի դպրոց հաճախողների թիվը տարեցտարի ավելանում է. տնօրեն (լուսանկարներ)

Մարտունու Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցը գործում է 1973 թվականից:

Մարտունու արվեստի դպրոց հաճախողների թիվը տարեցտարի ավելանում է. տնօրեն (լուսանկարներ)

Մարտունու  արվեստի  դպրոց  հաճախողների  թիվը  տարեցտարի  ավելանում  է. տնօրեն (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում    ասել  է  դպրոցի   տնօրեն  Ալվինա   Միրզոյանը:

«Արվեստի  դպրոցում  գործում  է դաշնամուրի,  վոկալի, ժողովրդական  գործիքների  (դուդուկ, շվի, քանոն, դհոլ, քամանչա,թառ),  ջութակի,  պարի,  նկարչության  և  քանդակագործության, գոբելենի, դիզայն  և  հագուստի  մոդելավորում  բաժինները, ակորդեոնի և   կլառնետի  մասնագիտական  դասարաններ: Արվեստի  դպրոց  է հաճախում  350  երեխա.  ի  դեպ, տարեցտարի արվեստի   դպրոց  հաճախողների  թվի աճ  է  գրանցվում: Ազգային  նվագարանները   պահելու  և  պահպանելու   համար   տքնաջան  աշխատանքներ  ենք  կատարում, որպեսզի   երիտասարդությունը միշտ սիրի  և    կապված  լինի   դարերից  եկող    հայ  ազգային  ժողգործիքներին»,-ասել  է  Ա.  Միրզոյանը  և ընդգծել, որ   դպրոցը  մասնաճյուղեր  ունի  նաև Մարտունու  շրջանի   Բերդաշեն  և  Գիշի   համայնքներում.  այնտեղ ևս  լուրջ աշխատանքներ  են  տարվում՝   տեղացի  մասնագետներ  պատրաստելու  գործում:

Ա.  Միրզոյանի  խոսքով՝   արվեստի  դպրոցն  ապահովված  է  երաժշտական     գործիքներով:

«Տարաբնույթ   միջոցառումներ   ենք   կազմակերպում:  Յուրաքանչյուր  տարի արվեստի  դպրոցը  հանդես  է   գալիս   հաշվետու  համերգով, որին   մասնակցում  են   արվեստի  բոլոր  բաժինների    երեխաները:  Համերգներով  հանդես  ենք   եկել   Մարտունու   մանկապարտեզներում  և  դպրոցներում, Բերդաշենում, Գիշիում, Կարմիր  Շուկայում. այդ հանդիպումները  խթան  են   հանդիսանում, որ ավելի    շատ   երեխաններ  ներգրավվեն  արվեստի   դպրոց: Անցած  տարի   ապրիլին  5 երեխա   մասնակցել  է   Գյումրիում    երաժիշտ-կատարողների  «Վերածնունդ»   միջազգային  մրցույթ-փառատոնին և  արժանացել  գովասանագրերի: Այս  տարվա   ապրիլին  Ստեփանակերտում  կայացած «Գրացիա»   պարային   փառատոնին ևս մեր  դպրոցի  սաներն  իրենց  մասնակցությունն  են  բերել»,-մանրամասնել  է   արվեստի  դպրոցի  տնօրենը  և   հավելել, որ    իրենք  Հայաստանի  և  արտերկրի  երաժշտական  դպրոցների   հետ  կապեր  ունեն. համերգային  ծրագրերով  փոխայցելություններ   են  կազմակերպվում:

Խոսելով  առաջիկա  ծրագրերի   մասին՝   տնօրենը  տեղեկացրել  է, որ իրենց   դպրոցի  4  երեխա  մասնակցելու  է մայիսի  14-15-ը  Գյումրիում  կայանալիք  երաժիշտ-կատարողների  «Վերածնունդ»  միջազգային   փառատոնին:

«Այս  ամսին   մասնակցելու  ենք նաև «Ազգային պար» մրցույթ-օլիմպիադային, իսկ  մայիսին՝  «Շնորհալիների «Իզաբել» կենտրոնի 12-րդ հանրապետական մրցույթին: Մեր   դպրոցի  երեխաների  մասնակցությամբ Ամարասի  վանքի   մոտ    տեսահոլովակ ենք նկարահանելու:  Համերգային  ծրագիր   և  նվերներ   ենք   պատրաստում Ստեփանակերտի  երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ  հաստատության  երեխաների  համար,-ավելացրել  է  Ա. Միրզոյանը  և   ընդգծել,- մենք   ամեն   ինչ    անում  ենք՝ Մարտունիում   մշակութային   կյանքն ավելի  աշխուժացնելու  համար»: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search