Ադրբեջանի արտաքին գործերի և մշակույթի ու զբոսաշրջության նախարարություններն ուսումնասիրոմ են «Նոր ալիք» միջազգային մրցույթին Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Էռնա Միրզոյանի մասնակցության հարցը:
Ադրբեջանը մտադիր է խոչընդոտել «Նոր ալիք»-ին Արցախի ներկայացուցչի մասնակցությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է armedia.am-ը, վկայակոչելով haqqin.az-ին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևն ասել է, որ գերատեսչությունը կուսումնասիրի հարցը և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Հաղորդվում է նաև, որ haqqin.az-ին այս կապակցությամբ չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ միջազգային մրցույթի կազմակերպիչներից: