Ավստրիայի իշխանությունները Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ նախագահական համակարգի անցնելու վերաբերյալ, այն բանի ցուցանիշ են, որ երկիրը հեռու է եվրոպական արժեքներից:
Ավստրիայում Թուրքիայի հանրաքվեն համարում են երկրի՝ ԵՄ-ից հեռացվածության ցուցանիշ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ավարտվեց դրա կողմնակիցների հաղթանակով՝ ձայների աննշան գերակայությամբ։ Նախնական տվյալներով՝ նրանք հավաքել են ձայների 51,2 տոկոսը, ինչը 1,25 միլիոնով ավելի է, քան սահմանադրության հակառակորդներինը։
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի խոսքով՝ հանրաքվեի արդյունքը «թուրքական կառավարությանը հեռացնում է ժողովրդավարական արժեքներից ու Եվրոպայի ստանդարտներից»։ «Թուրքիայի՝ ԵՄ մուտքն ավելի հեռու է դառնում»,-հավելել է նա։
Իր հերթին, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը կարծում է, որ հանրաքվեի արդյունքը նշանակում է,որ Թուրքիան շարունակում է հեռու մնալ օրենքի գերակայությունից ու ժողովրդավարությունից։ Նրա խոսքով՝ քվեարկությունը «հստակ ազդանշան էր Եվրապական միությանը», որին նա հստակ պատասխանի է սպասում ԵՄ-ի կողմից։