Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից հետո քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ևս պաշտոնապես դիմել է բարձրագույն ընտրական հանձնաժողով` պահանջելով չեղյալ համարել սահմանադրական հանրաքվեի արդյունքները:
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը ևս բողոքարկել է հանրաքվեի արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken գործակալությունը: Ներկայացված դիմումի մեջ կուսակցությունը ուշադրություն է հրավիրել այն ընտրախախտումների վրա, որոնք արվել են հանրաքվեի ընթացքում. դրանք են` ընտրատեղամասերում իրենց աշխատակիցներին չգրանցելը, նրանց աշխատանքին խոչընդոտելը, կալանավորելը, տարբեր գյուղերում քվեարկության ուղղորդումները: Բացի այդ, նրանք ուշադրություն են հրավիրել անկնիք քվեները վավեր ճանաչելու փաստի վրա` ընդգծելով, որ տեղեկություններ կան, թե քվեատուփերը բացելուց հետո հայտնաբերված այդ քվեներն ավելի ուշ կնքվել են: Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: