Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 21-ին, հանդիպել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին:
Նալբանդյանը Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձան հայ-ավստրիական դիվանագիտական հարաբերությունների 25 տարվա ընթացքում փոխգործակցության դինամիկ զարգացմանը:
Հանդիպմանը քննարկվեց ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնությունների կատարման ընթացքը եւ կազմակերպության համար կարեւորություն ներկայացնող հարցեր։