Ամերիկյան հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանը էմոջինների իր տարբերակում` Kimoji հավելվածում ավելացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը:
Քիմ Քարդաշյանը Kimoji հավելվածում ավելացրել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Նոր անմոռուկ կիմոջի»,- նման գրառում է կատարել Քարդաշյանը` թողնելով #Armenian հաշթագը:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նա ևս մեկ գրառում էր կատարել թվիթերում, որում ասվում էր. «Մտածում եմ ամենուր գտնվող հայերի մասին: 102 տարի առաջ օսմանյան իշխանությունները սկսեցին մի կոտորած, որին զոհ գնաց 1,5 մլն մարդ: #ArmenianGenocide #NeverForget»: Նա կիսվել էր նաև Ծիծեռնակաբերդի բարձունքը պատկերող կարճ տեսանյութով, ինչպես նաև օրվա առնչությամբ քրոջ` Քլոե Քարդաշյանի գրառումով: