Այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի ունեցած ԱՀ կառավարության հերթական նիստում սահմանել է 2017թ.-ի համար էլեկտրական էներգիայի ու բնական գազի հաղորդման և բաշխման ցանցերում նորմատիվային կորուստների առավելագույն չափերը:
Վարչապետն անընդունելի է համարել Արցախում էներգետիկ ոլորտի նորմատիվային կորուստների չափը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի ներկայացմամբ՝ «Արցախէներգո» ՓԲԸ համար նորմատիվային կորուստների առավելագույն չափը սահմանվում է 15 տոկոս, «Արցախգազ» ՓԲԸ համար՝ 5,1 տոկոս:
Նախարարի ելույթին հակադարձել է վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ անթույլատրելի է էլեկրտաէներգիայի մասով նման բարձր տոկոսների կորուստները և հանձնարարել է այնպիսի քաղաքականություն մշակել, որ առաջիկա տարիներին «Արցախէներգո» ՓԲԸ կորուստների առավելագույն շեմը սահմանելիս այն չանցնի 12 տոկոսը: «Սոթք-Հաթերք բարձրավոլտ օդային գծի շահագործումից հետո զգալիորեն կնվազի էլեկտրաէներգիայի կորուստների չափը: Ուստի, ներկայացված թիվը պետք է առաջիկայում վերանայել»,- ասել է Ա. Հարությունյանը: