Լատվիան Ավստրիայից օգտագործված 120 միլիմետրանոց ականանետներ ձեռք կբերի:
Լատվիան Ավստրիայից օգտագործված ականանետներ կգնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով տեղական LETA լրատվամիջոցին, որն էլ հղում է անում հանրապետության Պաշտպանության նախարար Ռայմոնդ Բերգմանիսին:
Պաշտպանության նախարարությունում չեն հստակեցրել ականանետների թիվը, որոնք նախատեսվում է ձեռք բերել: Սակայն նշել են, որ դրանց մատակարարումը նախատեսված է Լատվիայի ՊՆ-ի եւ Ավստրիայի պաշտպանության ու սպորտի նախարարության միջեւ երկկողմանի պայմանագով:
Ներկայումս Լատվիայի զինանոցում առկա են նման տեսակի ականանետներ: