Բաքուն Իտալիայից եւ Սլովենիայից երաժիշտներին կընդգրկի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն «սեւ ցուցակում» Իտալիայից եւ Սլովենիայից երաժիշտների կներառի՝ Արցախ այցելելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Ինտերֆաքս-Ադրբեջանին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը:
«Իտալիայում եւ Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատները հետաքննում են այդ երկրների երաժիշտների կողմից ապօրինի կերպով ադրբեջանական օկուպացված տարածքներ այցելելու հարցը, ինչի կապակցությամբ պաշտոնական հարցումներ կուղարկվեն համապատասխան կառույցներին»,- նշել է Հաջիեւը՝ անդրադառնալով իտալացի դաշնակահար եւ դիրիժոր Լուկա Ֆերինիի, սլովենացի կլարնետահար Յոժե Կատարի եւ ջութակահար Չրտոմիր Շիշկովիչի՝ Շուշիում ունեցած համերգին: