Իրաքյան Քուրդիստանի Զահո շրջանում գտնվող Դուհոք քաղաքում տեղի հայ համայնքը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացրել:
Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել է նաեւ Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքը
Հայտնի է, որ հայերն այս շրջան են տեղափոխվել 1915-1918թթ.-ին Արևմտյան Հայաստանից` հիմնականում Մուշից, Բիթլիսից և Վանից:
Եվս 200 հայ ընտանիք ապրում է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում: Կայքը նաև նշում է, որ տեղի հայերն իրենց մանդատներն ունեն Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում և Դուհոքի քաղաքային խորհրդում: