Անկարան մտահոգված է Իրաքյան Քուրդիստանում նախանշված անկախության հանրաքվեի առիթով:
Անկարան մտահոգված է Իրաքյան Քուրդիստանում նախանշված անկախության հանրաքվեի առիթով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շատ կարեւոր է ամեն ինչ անել, որպեսզի հանրաքվեն չկայանա:
«Իրաքի տարածքային ամբողջականության կարեւորությունն օրեցօր աճում է: Հարկավոր է ձեռնպահ մնալ միակողմանի քայլերից, ինչպիսին է անկախության հանրաքվեն»,- ասել է Էրդողանը:
Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեն նախանշված է սեպտեմբերի 26-ին: