Artsakhpress

Մշակույթ

Արցախի այցեքարտը դարձած Տիգրանակերտում այս տարի ևս կընթանան հնագիտական պեղումներ

Արցախի այցեքարտը դարձած Տիգրանակերտում այս տարի ևս կընթանան հնագիտական պեղումներ:

Արցախի այցեքարտը դարձած Տիգրանակերտում այս տարի ևս կընթանան հնագիտական պեղումներ

Արցախի այցեքարտը դարձած Տիգրանակերտում այս տարի ևս կընթանան հնագիտական պեղումներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակութային և քաղաքական մեծ նշանակությամբ այս հուշարձանի միայն 3-4 տոկոսն է դեռ բացված: Քաղաքը խոստումնալից է, միջոցները՝ սահմանափակ: «Այս տարի Տիգրանակերտի պեղումների համար նախատեսվել է 10 մլն դրամ: Այս միջոցներով կարելի կլինի աշխատել մոտ 25 օր, որից առնվազն 7-ը կտրամադրենք ընդհանուր հնագիտական մաքրմանը»,-ասաց Համլետ Պետրոսյանը:

Հնագետը փաստում է նաև՝ Տիգրանակերտի պեղումներն ընթանում են դանդաղ տեմպերով: Արցախի իշխանությունների տրամադրած համեստ գումարները չեն բավականացնում այդ հզոր քաղաքը բացելու համար: «Մինչև հիմա մենք չենք բացել Տիգրանակերտի ամրոցի մուտքը, միանգամայն հնարավոր է, որ այնտեղ արձանագրություն լինի, նաև չենք կարողանում ընդարձակ պեղումներ անել դամբարանադաշտում: Տիգրանի դրամները շատ եզակի են եղել նույնիսկ իր ժամանակ, եթե մենք հարյուր դրամ գտնենք, դրանցից մեկ-երկուսը Տիգրանինը կլինեն, բայց այդքան դրամ գտնելու համար պետք է պեղենք առնվազն 30 դամբարան, որի համար անհրաժեշտ կլինի տարեկան լրացուցիչ 20-30 մլն դրամ: Այսինքն` նպատակները հասկանալի և տեսանելի են, իսկ միջոցները չեն համապատասխանում դրանց»,- ասում է Համլետ Պետրոսյանը:
Արշավախմբի ղեկավարը վստահեցնում է՝ այսօր չկա ավելի դիտարժան, մաքուր և հասանելի հուշարձան: Հանրության համար հասանելի հուշարձան լինելուն են նպաստում նաև պարբերաբար թարմացվող ֆեյսբուքյան էջը և կայքէջը: Նպատակը հստակ է՝ հարկավոր է անընդհատ ներկայացնել փաստարկներ: Հնագետը կարծում է, որ պետությունը հատուկ քաղաքականություն չի վարում Տիգրանակերտի հարցում: Մինչդեռ այս հուշարձանը նրա համար է, որպեսզի մենք ներկայացնենք աշխարհին:
«Ադրբեջանի հետ առնչվելիս պատմական փաստերը շատ կարևոր են: Ադրբեջանը անընդհատ շեշտում է՝ այդ հողերը պատմական ադրբեջանական հողեր են, իսկ հայերը համոզված են՝ այն հայերի հայրենիքն է: Այսինքն՝ Տիգրանակերտի հետազոտությունը մեր կամքից անկախ որոշակի քաղաքական երանգներ է ստանում, չնայած նրան, որ Տիգրանակերտի թիմը հետազոտությունը հնարավորինս փորձում է պահել ակադեմիական մակարդակում»:

Հնագետը մեկնաբանում է՝ Տիգրանակերտն օգնում է նաև Արցախի հայության ինքնությունն ամրապնդել. «Այդ տարածքի գյուղերը բնակեցված են եղել ադրբեջանցիներով, հիմա այնտեղ հաստատված հայ բնակիչները պատմական միջավայրին համակերպվելու, սեփական մշակութային, ծիսական կյանքը կազմակերպելու կարիք ունեն, և այսօր Տիգրանակերտը կատարում է նրանց հոգևոր, սրբազան կենտրոնի դերը»:

Տիգրանակերտի հետազոտությունն ասես մշակութային ժառանգության հանդեպ տարվող քաղաքականության նոր փորձ է: Տիգրանակերտի տարածքում գտնվող և թանգարանի վերածված ուշ միջնադարյան ամրոցը, աղբյուրներն ու նստարանները հուշարձանն այցելուների համար ավելի հաճելի են դարձնում:

«Մենք ամեն ինչ արել ենք, որ հուշարձանը մատչելի լինի: Տիգրանակերտն ունի  շատ լավ դիրք. գտնվում է անմիջապես Ստեփանակերտ-Մարտակերտ մայրուղու վրա, բավական է նստել այդ ճանապարհահատվածով ընթացող ցանկացած երթուղային, և կհայտնվեք Տիգրանակերտում: Ողջ բնակատեղիի տարածքում կան ցուցատախտակներ, սլաքներ, բոլոր պեղված հուշարձանների մոտ հատուկ վահանակներ՝ եռալեզու բացատրություններով»,- նշում է արշավախմբի ղեկավարը:

Չնայած նրան, որ դեռ պեղվել է քաղաքի միայն 3-4 տոկոսը, մենք կարող ենք պատկերացում կազմել տիգրանյան և ավելի ուշ ժամանակների քաղաքի մասին՝ամրոցն իր պարիսպներով, անտիկ թաղամասեր, վաղ քրիստոնեական ընդարձակ և լավ պահպանված հրապարակ: Այս ամենը հնարավորություն է տալիս ասելու՝ տարածաշրջանում Տիգրանի ժամանակի ավելի դասական հուշարձան , քան Տիգրանակերտն է, գոյություն չունի:


Արցախի Տիգրանակերտում պեղումները սկսվել են դեռևս 2006 թվականին՝ հնագետ Համլետ Պետրոսյանի անձնական նախաձեռնությամբ: 2008 թվականից մինչև այսօր Արցախի նախագահի որոշմամբ Տիգրանակերտը պեղվում է պետական ֆինանսավորմամբ:

Նոռա Գրիգորյան

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search