Հարավային Կորեայում նախօրեին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է նախկին իրավաբան և դեմոկրատական շարժման վետերան Մուն Չժե Ինը:
Մուն Չժե Ինը պաշտոնապես դարձել է Հարավային Կորեայի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այսօրվանից նա արդեն ստաձնել է իշխանությունը:
Ազգային ժողովում կարճ տևած երդմնակալության արարողության ժամանակ նա խոստացել է պահպանողական ուժերի կողմից 10 տարվա կառավարումից հետո կառուցել «նոր երկիր»:
64-ամյա նորընտիր նախագահը հայտարարել է, որ այս ընտրություններում չկան հաղթողներ և պարտվողներ. «Մենք բոլորս միասի նոր Կորեայի Հանրապետության կառուցման ընկերակիցներ ենք»:
Նա նաև խոստացել է ամեն ինչ անել Կորեական թերակղզում խաղաղություն պահպանելու համար:
«Եթե անհրաժեշտ է, ես անմիջապես կգնամ Վաշինգտոն, նաև Պեկին, Տոկիո, իսկ եթե պայմանները թույլ տան, պատրաստ եմ այցելել նաև Փհենյան»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է նախագահը:
Մուն Չժե Ինն ընտրություններում հավաքել է 41,08 տոկոս ձայն: Ընտրություններին մասնակցել էր 13 թեկնածու:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում արտահերթ ընտրությունների անցկացումը պայմանավորված է նախագահի պաշտոնից Պակ Կին Հենի հեռացման հետ՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ: Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը մարտի 10-ին հաստատել էր նրա իմպիչմենտը: