Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված՝ այդ երկրի Գագրա քաղաքում այսօր մեկնարկել է ֆուտբոլի վետերանների 6-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը:
Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը միջազգային մրցաշարում մեկնարկը սկսել է խոշոր հաշվով հաղթանակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարին մասնակցում են 12 թիմեր՝ Աբխազիայից, Արցախից և Ռուսաստանի Դաշնության տարբեր երկրամասերից։ Արցախի հավաքականը հանդես է գալիս 1-րդ ենթախմբում, որտեղ ընդգրկված են նաև Ադլերի և Պյատիգորսկի հավաքական թիմերը։ Այսօր մեկնարկային խաղում մեր հավաքականը խաղացել է Ադլերի հավաքականի հետ և խոշոր՝ 12-1 հաշվով հաղթանակ տարել:
Նշենք, որ անցած տարի, Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված՝ ֆուտբոլի վետերանների 5-րդ մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը գրավել էր 2-րդ պատվավոր տեղը՝ արժանանալով արծաթե մեդալների և գավաթի: