Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված՝ այդ երկրի Գագրա քաղաքում կայացած ֆուտբոլի վետերանների 5-րդ մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը 2-րդ պատվավոր տեղն է զբաղեցրել՝ արժանանալով արծաթե մեդալների և գավաթի:
Արցախցի ֆուտբոլիստները մրցանակային տեղ են զբաղեցրել միջազգային մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարին մասնակցել է 12 թիմեր՝ Աբխազիայից, Արցախից և Ռուսաստանի տարբեր երկրամասերից։
Արցախի հավաքականը հանդես է եկել 3-րդ ենթախմբում։ Անցնելով եզրափակիչ, Աբխազիայի «Գագրա» թիմի հետ հանդիպման ժամանակ արցախցի ֆուտբոլիստները 0։1 հաշվով պարտություն են կրել, արդյունքում՝ մրցաշարում զբաղեցնելով 2-րդ տեղը։
Նշենք, որ մրցաշարի եզրափակիչ խաղին ներկա է եղել Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան։