ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը մայիսի 16-ին Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի մարտական պատրաստության և դաշտային ուսուցման համակարգող կոմիտեի անդրանիկ նիստին:
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2017»-ի նախապատրաստման համաժողովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային խումբը կմասնակցի նաև մայիսի 17-ին կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների նախապատրաստման պլանավորման համաժողովին և մայիսի 18-ից 20-ը` Մոսկվայում և Տյումենում անցկացվելիք միջոցառումների վայրերի տեղազննությանը: