Ford կոնցեռնը ներկայացրել է 2016 մոդելային տարվա ավտոմեքենաների համար թարմացումները:
Ford-ը ներկայացրել է 2016 թվականի մեքենաների համար նախատեսված թարմացումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ամերիկյան ընկերության համեմատաբար «թարմ» մեքենաների տերերը կարող են անվճար թարմացնել SYNC 3 մուլտիմեդիայի համակարգը, ինչից հետո հասանելի կլինեն տարածված հավելվածները, ինչպիսիք են Apple CarPlay-ը եւ Android Auto-ն:
Թարմացումները կարելի է ներբեռնել Wi-Fi-ի միջոցով, USB կրիչների օգնությամբ կամ դիմել ընկերության պաշտոնական ներկայացուցչություններ: