Artsakhpress

Հասարակական

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

Հ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպեստեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ:

Այս օրը մենք առանձնահատուկ կերպով ենք զգում անկախ ապրելու հպարտությունն ու գիտակցում դրա արժեքը: Երբ մոտ 100 տարի առաջ հռչակվում էր Հայաստանի առաջին հանրապետությունը, իրավիճակն իսկապես օրհասական էր, հերոսություն եւ անձնազոհություն, առավելագույն ջանք եւ անկեղծ նվիրում պահանջող: Եվ այդ ժամանակ առավել քան ցայտուն դրսեւորվեցին մեր ժողովրդի միասնությունը, խելամտությունը, նպատակասլացությունն ու հաղթելու ավանդույթը: Դժվար է պատկերացնել անկախության հռչակումն առանց Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտ-հաղթանակների:

Շուրջ մեկ դար առաջ այս օրերին մեր ժողովուրդը հստակորեն գիտակցում էր, որ միայն ազատությունը կարող է պահպանել մեզ ու մեր երկիրը: Եվ մեր նախնիներն անձնվիրաբար պայքարեցին ձեռք բերելու այն ազատությունը, որը եկավ անկախության տեսքով, որին հասնելու համար մեկտեղեցինք սեփական ուժերի եւ արդարության հանդեպ հավատն ու վստահությունը, սեփական պատմությունն ու արժեքները պահպանելու ձգտումը, սեփական արժանապատվության բարձր գիտակցությունը:

Անկախ պետականության հռչակումը միասնության էր կոչում եւ՛ այն ժամանակ, եւ՛ այսօր: Այն չէր խոստանում նյութական բարեկեցություն, սակայն ի դեմս անկախության եւ ազատության, ընձեռում էր հնարավորություն` ստեղծելու այդ բարեկեցությունը եւ տեր լինելու սեփական ճակատագրին: 20-րդ դարասկզբի աշխարհաքաղաքական շահերի բախումների հետեւանքով Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: Այսօր, նույն շահերի ավելի կատաղի բախումները մեզ պարտադրում են պետություն կառուցելու, ազատությունը պաշտպանելու՝ շուրջ հարյուրամյա, բայց միշտ արդիական դասերը հաշվի առնելով, ավելի արժեւորել ազատությունն ու անկախությունը, ավելի շրջահայաց եւ ավելի կշռադատված լինել պետականաշինության գործընթացում, ավելի համախմբված եւ հաստատուն ընթանալ հռչակված նպատակներին հասնելու ուղղությամբ, ավելի վստահորեն ու լավատեսորեն քայլել դեպի այն Հայաստանը, որն իբրեւ հասանելի նպատակ դրված էր դեռ Առաջին հանրապետությունը հռչակողների պատկերացումներում եւ ձեռնարկների հիմքում` դեպի ուժեղ, բարեկեցիկ ու հզոր Հայաստանը:

Նորովի արժեւորենք ինքնավստահության այն զգացումը եւ շարունակենք համերաշխության ու միասնության այն մթնոլորտը, որ կար Առաջին հանրապետությունը հռչակելիս, երբ ամենից կարեւորը հայրենիքն էր` Հայաստանի Հանրապետությունը, երբ միմյանց թիկունք կանգնած նախարարին, զինվորականին, աշխատավորին, շինականին միավորում էին անկեղծ ու անվերապահ սերը եւ հավատն իրենց վաղվա օրվա հանդեպ:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն, առողջ, երջանիկ եւ բարեկեցիկ կյանք»: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search