Հանրահայտ թավջութակահար, Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը սկսում է իր համերգային շրջագայությունն Ասիա:
Նարեկ Հախնազարյանը ելույթ է ունենալու Թայվանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջին համերգը կայանալու է այսօր՝ Թայվանի մայրաքաղաք Թայբեյում՝ Ազգային համերգասրահում:
Երաժշտի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա ելույթ է ունենալու թայվանցի դաշնակահար Արտեմիս Յանի հետ: Համերգին հնչելու է Բախի, Խուդոյանի, Լիգետիի, Չայկովսկու, Շոստակովիչի ստեղծագործություններից: