Artsakhpress

Մշակույթ

Աշխարհահռչակ դաշնակահար Շահան Արծրունին համերգով հանդես է եկել Ստեփանակերտում

ԱՀ և ՀՀ մշակույթի նախարարությունների ու Հայ օգնության միության նախաձեռնությամբ՝ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում մայիսի 30-ին տեղի է ունեցել ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունու «Մտորումներ ստեղնաշարի առջև» խորագրով բարեգործական համերգը:

Աշխարհահռչակ դաշնակահար Շահան Արծրունին համերգով հանդես է եկել Ստեփանակերտում

Աշխարհահռչակ դաշնակահար Շահան Արծրունին համերգով հանդես է եկել Ստեփանակերտում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգային ծրագրի ընթացքում մեծ դաշնակահարը կատարել է Կոմիտասի, Էդվարդ Միրզոյանի, Ալան Հովհաննեսի, Բեթհովենի, Շուբերտի, Շոպենի ստեղծագործություններից:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շ. Արծրունին ասել է, որ շատ ուրախ է իր հերթական այցելության ընթացքում տեսնել, թե Արցախն ինչքան է փոխվել: «Ստեփանակերտում տեսա գեղեցիկ շենքեր, մարդաշատ փողոցներ, մշակութային նոր կենտրոններ, ինչը շատ ոգևորիչ էր»,- ասել է դաշնակահարը և հավելել, որ Ստեփանակերտի մշակութային կրթօջախներում տեսել է նաև երաժշտարվեստի զարգացման համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններ, երաժշտական նոր գործիքներ:


«Լսել էի արցախցի տաղանդավոր երեխաների մասին, ովքեր բարձր մակարդակով են ներկայացնում հայ երաժշտարվեստը տարբեր միջազգային բեմերում: Այժմ համոզվեցի, որ այն արդյունք է հետևողական աշխատանքի և պայմանների ու համապատասխան միջավայրի ստեղծման, ինչը շատ կարևոր է յուրաքանչյուր ստեղծագործողի համար»,- ասել է Շ. Արծրունին: Անդրադառնալով Ստեփանակերտում անցկացված իր համերգին՝ ամերիկահայ դաշնակահարը նշել է, որ շատ տպավորված է հանդիսատեսի ընդունելությունից:


«Ես շատ գրագետ հանդիսատես տեսա, ով ոչ միայն ճիշտ ընկալեց և հասկացավ իմ մատուցած երաժշտությունը, այլև ջերմ ծափահարություններով ընդունեց իմ համերգը: Դա ինձ ոգևորեց և կրկին համերգային ծրագրով վերադառնալու մասին մտածելու կամք տվեց»,- նշել է Շ. Արծրունին:

Հավելենք, որ անվանի դաշնակահարը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում վարպետության դասեր է տվել, իսկ համերգային ծրագրին ընդգրկել էր նաև քոլեջի սաներին:

Նշենք, որ Շահան Արծրունին ծնվել է Ստամբուլում, 1943 թվականին, ապրում է ԱՄՆ-ում: Ստամբուլի կոնսերվատորիան ավարտելուց հետո 1964 թվականին Գյուլբենկյան կրթաթոշակով հաճախել է Նյու Յորքի «Julliard» կոնսերվատորիան։

Համերգային գործունեությունից բացի, Շահան Արծրունին հայտնի է նաև՝ իբրև ազգային էթնիկ երաժշտության մեկնաբան, մանկավարժ, գրող և պրոդյուսեր։Իր ձայնագրություններով ու կատարումներով դաշնակահարը մասնակցել է ամերիկյան հեռուստատեսության PBS կայանի «Around the world in 82», «Gala of stars» և «A place of dreams: Carnegie Hall at 100» նշանավոր հաղորդումներին, ձայնագրվել է եվրոպական ռադիոներում, նրա կատարումներն ընդգրկված են BBC-ի երաժշտական ֆոնդում։

Համերգներ է ունեցել նշանավոր բեմերում, նվագել է Սպիտակ տանը, Անգլիայի, Դանիայի, Շվեդիայի և Իսլանդիայի թագավորական պալատներում։ Դասախոսել է Հարվարդի, Կոլումբիայի և Միչիգանի համալսարաններում, իսկ հայկական շարականների մասին դասախոսությամբ հանդես է եկել Կոնգրեսի գրադարանում։

1996 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն Շահան Արծրունուն պարգևատրել է «Ս. Սահակ և Ս. Մեսրոպ» բարձրագույն շքանշանով։ Ունի 24 ձայնասկավառակ։ Դաշնակահարն աջակցում է Հայաստանում անցկացվող տարբեր ծրագրերի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ու Վանաձորի Տարեցների տան հիմնական հովանավորներից է։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search