Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել Է Թուքիայի նկատմամբ սահմանված մի շարք հատուկ տնտեսական միջոցներ:
Պուտինը չեղարկել Է Թուրքիայի նկատմամբ մի շարք տնտեսական սահմանափակումներ
Ինչպես նշված Է փաստաթղթում, ուժը կորցրած Է ճանաչվում այն դրույթը, որը Թուրքիայի իրավասության ներքո գտնվող կազմակերպությունների համար մտցնում Էր Ռուսաստանի տարածքում որոշ աշխատանքների (ծառայությունների) կատարման սահմանափակումներ:
Նաեւ վերացվում Է գործատուների համար ՌԴ-ում Թուրքիայի այն քաղաքացիներին աշխատանքի ներգրավելու արգելքը, «ովքեր 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատանքային եւ (կամ) քաղաքացիական-իրավական հարաբերությունների մեջ չեն հիշյալ գործատուների, աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուների հետ»:
Բացի դրանից, փոխված Է հանրապետության այն քաղաքացիների ցուցակը, ովքեր Ռուսաստան ուղեւորությունների իրավունք ունեն անայցագիր ռեժիմով: Պուտինն արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել Է Թուրքիային ծանուցել քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունների պայմանների վերաբերյալ երկրների կառավարությունների միջեւ համաձայնագրի գործողության մասնակի վերականգնման մասին:
Հրամանագիրն ուժի մեջ Է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: