Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագիրը երկարատեւ բանակցային գործընթացի արդյունք է։
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարեւոր է տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության տեսանկյունից. դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հունիսի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն։
Դեսպանն ընդգծեց, որ դրա թեմատիկան բավական ընդարձակ է։ «Եվ ես հույս ունեմ, որ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում փաստաթուղթն արդեն կստորագրվի»,- News.am-ի փոխանցմամբ՝ ասաց դեսպանը։
Նա հիշեցրեց, որ Ֆրանսիան բանակցությունների վերսկսման թեժ կողմնակից էր եւ այդ ուղղությամբ քիչ ջանքեր չի գործադրել։ «Այդ փաստաթղթի ստորագրումը շատ կարեւոր է տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության տեսանկյունից, եւ ես հույս ունեմ, որ այն կստորագրվի»,- նկատեց դեսպանը։
Իսկ ինչո՞ւ փաստաթուղթը չի հրապարակվում հարցին ի պատասխան՝ դեպսանն առաջարկեց այն ուղղել պատասխանատու կողմին։ «Որքանով ինձ է հայտնի, քանի դեռ փաստաթուղթը ստորագրված չէ, չի հրապարակվում»,- ասաց դեսպանը։