Ադրբեջանական զինուժը մայիսի 31-ի գիշերը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքը:
Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը. տուժածներ չկան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ հակառակորդի գնդակոծության հետևանքով գյուղում երկու տուն է վնասվել, այլ վնասներ չկան:
«Տներից մեկի տանիքն է վնասվել, մյուսի՝ ջրհորդանը: Այլ վնասներ չկան»,- ասաց Սահակյանը:
Բաղանիս համայնքի ղեկավարը նաև ընդգծեց, որ իրավիճակն այս պահին հանգիստ է, հայկական բանակը վերահսկում է իրավիճակը: