Աշխարհի 53-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում իր երկրորդ հաղթանակն է տարել:
Թենիս. Կարեն Խաչանովը Ռոլան Գարոսի երկրորդ շրջանում հաղթել է Թոմաշ Բերդիխին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խաչանովը մրցել է չեխ Թոմաշ Բերդիխի հետ և հաղթել 7:5, 6:4, 6:4 հաշվով: Հիշեցնենք, որ ավելի վաղ մրցակիցները միմյանց չէին հանդիպել:
Այսպիսով, մրցաշարի 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար Խաչանովն ուժերը կչափի ամերիկացի Ջոն Իսների հետ: