Ադրբեջանական իշխանությունները միջազգային Կարմիր խաչ կազմակերպության ներկայացուցիրներին չեն թույլատրում այցելել Ադրբեջանում ձերբակալված լրագրող Աֆղան Մուխտարլըին:
Ադրբեջանի իշխանությունները Կարմիր խաչի անձնակազմին թույլ չեն տալիս հանդիպել ձերբակալված լրագրողին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Ադրբեջանցի իրավապաշտպան Օկթայ Գուլալըևի խոսքով, Բաքվի բանտից Կարմիր խաչի ներկայացուցիչներին ստել են, թե Մուխտարլըն այնտեղ չէ, որպեսզի հանդիպումը չկայանա:
Իրավապաշտպանի հաղորդմամբ` Մուխտարլըին Կարմիր խաչի ներկայացուցիչներից թաքցնում են, որպեսզի չբացահայտվի լրագրողին խոշտանգումների ենթարկելու հանգամանքները, քանի որ նրա վրա խոշտանգման հետքեր կլինեն: