Բոլոր կանխավճարային բաժանորդները, ովքեր վերականգնեն իրենց ապաակտիվացված հեռախոսահամարները 60 օրվա ընթացքում, հետ կստանան իրենց հաշվի մնացորդը լրիվությամբ:
Ղարաբաղ Տելեկոմը կանխավճարային բաժանորդներին նոր հնարավորություն է առաջարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության մամլո ծառայությունից:
Աղբյուրի հաղոդմամբ՝ սկսած 61-րդ օրվանից բաժանորդները կարող են վերականգնել հեռախոսահամարներն՝ առանց հաշվի մնացորդի վերականգնման հնարավորության: Իսկ 91-րդ օրվանից հեռախոսահամարն ենթակա կլինի ազատ վաճառքի: