Հունիսի 15-ից բոլոր նրանք, ովքեր լիցքավորեն իրենց կանխավճարային հեռախոսահամարները 4,500 կամ 9,000 ՀՀ դրամ արժողությամբ լիցքավորման քարտերով, անվճար կստանան համապատասխանաբար 50 և 100 ՄԲ շարժական համացանցի ծավալ:
Ղարաբաղ Տելեկոմը կանխավճարային բաժանորդների համար նոր առաջարկ է ներկայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին ընկերության մամլո ծառայությունից: Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված համացանցի ծավալը պետք է օգտագործվի ակտիվացման պահից` 30 օրվա ընթացքում, կամ մինչև տրամադրված մեգաբայթերի սպառումը:
Առաջարկը գործում է մինչև հունիսի 26 ներառյալ: