Վորոնեժի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից:
Վորոնեժում տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից. Տիգրան Բալայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Վորոնեժի մարզում այսօր վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը: Ռուսական աղբյուրի համաձայն, վթարի հետևանքով տուժել է 3 մարդ, որից երկուսը երեխաներ են: