Երևանից Մոսկվա մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից երեքը դուրս են գրվել հիվանդանոցից։
Վորոնեժում վթարից տուժածներից երեքը դուրս են գրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:
Այս պահին, Պավլովի շրջանի հիվանդանոցում բուժումը շարունակում է վեց քաղաքացի:
Նշենք, որ քաղաքացիներից մեկի՝ Դ. Սարդարյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ Վորոնեժում միմյանց էին բախվել Երևանից Մոսկվա մեկնող ավտոբուսն ու մի բեռնատար: Վթարի հետևանքով մահացել էին ավտոբուսի ուղևորներից մեկն ու բեռնատարի վարորդը: Վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը: