«Գազպրոմը» Թուրքիային է ուղարկել համաձայնագրի նախագիծը ՝ «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ճյուղով ռուսական գազը Եվրոպա տարանցելու պայմանների մասին։
«Գազպրոմը» Թուրքիային ուղարկել է «Թուրքական հոսքի» մասին համաձայնագրի նախագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Անատոլի Յանովսկին, փոխանցում է RNS-ը։
«Թուրքական հոսք»-ի երկրորդ ճյուղով պետեք է փաստաթուղթ կնքվի «Գազպրոմի» ու թուրքական կառավարության միջեւ։ Այդ ճյուղը տարանցիկ բնույթ ունի, այն Թուրքիայի գազի պահանջարկը բավարարելու համար չէ։ «Գազպրոմը» նախապատրաստել է նման փաստաթղթի նախագիծ ու ուղարկել թուրքական կողմին»,- ասել է Յանովսկին։
Կողմերը սկսել են բանակցել փաստաթղթի մասին։