Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արման Դարչինյանը տպավորիչ հաղթանակ է տարել Էստոնիայի ներկայացուցիչ Արտուր Զարվայի նկատմամբ եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ:
ԵԱ. Արման Դարչինյանը մեկնարկել է հաղթանակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ մարզիկն ունեցել է բացահայտ առավելություն եւ երրորդ ռաունդում մրցակցի մարտավկան հրաժարվել է շարունակել մենամարտը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Եվրոպայի առաջնությունում ռինգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչները դեռեւս միայն հաղթանակներ են տարել: