ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 2-ին հանդիպեց Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրովթաջի և տնտեսական ոլորտի մի շարք խոշոր ընկերությունների ու ասոցիացիաների ներկայացուցիչների հետ:
ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության նախագահի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունների ընթացքում առաջացած խնդիրների լուծմանն աջակցող օպերատիվ խմբերի աշխատանքները կազմակերպելու խնդիրները: