Artsakhpress

Մշակույթ

Շուշիում ընթանում է քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը (լուսանկարներ)

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 1-ից Շուշիում մեկնարկել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը:

Շուշիում ընթանում է քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը (լուսանկարներ)

Շուշիում ընթանում   է քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ   զրույցում   Շուշիի    կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանն  ասել  է, որ «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության  5-րդ միջազգային  սիմպոզիումին Հնդկաստանից, Եգիպտոսից, Սերբիայից, Հայաստանից և  Արցախից մասնակցում    է   10  քանդակագործ:

«Մասնակիցները   Ասկերանի   շրջանի   Սզնեք  գյուղից բերված      մարմարացված   կրաքարերի   վրա   տարբեր   քանդակներ  են  կերտում. ավարտելուց  հետո    դրանք տեղադրվելու  են Շուշիի կերպարվեստի պետական թանգարանին կից «Քանդակների պուրակ»-ում»,-նշել  է  Լ.  Գասպարյանը:

Լ. Գասպարյանի  խոսքով՝    մասնակիցները   շատ  դժվարությամբ  են  կտրվում  իրենց  աշխատանքից: Ունենք  մասնակիցներ, ովքեր  երկրորդ  անգամ են  մասնակցում   սիմպոզիումին:

«Այս   սիմպոզիումի  առանձնահատկությունն  այն  է, որ,    մեկ  անգամ  այցելելով  Արցախ  և    մասնակցելով   միջոցառմանը,  հաջորդ   տարիներին  իրենք , անպայման, մասնակցության  հայտեր  են  ներկայացնում. դրանք, միանշանակ, շատ  կարևոր  են: Անցկացված  4   սիմպոզիումների   ժամանակ  քանդակագործներ ենք  ունեցել  Բելգիայից, Բելոռուսիայից, Խորվաթիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիա, Չինաստանից, Լեհաստանից   և   շատ  այլ   երկրներից: Միայն  Իտալիայից   մասնակցել է  19   աշխարհահռչակ   պրոֆեսոր  քանդակագործ»,-հավելել  է   Լ.  Գասպարյանը:

Սերբիացի  քանդակագործը  մեզ  հետ    զրույցում   ասել  է, որ  ինքն  առաջին  անգամ  է   Արցախում:

«Շատ  գեղեցիկ   երկիր է  Արցախը,   այստեղի մարդիկ   շատ  բարի  են, հյուրասեր:   Ես  զարմացած  եմ, որ  այսպիսի  փոքր   քաղաքը,  ինչպիսին  Շուշին է,  ունի  այսպիսի  մշակութային  կենտրոններ. դրանք բավականին   լավ  հարթակ են՝   աշխարհի  տարբեր   երկրների  մշակութային  գործիչներին  համախմբելու  և  միավորելու  համար: Պատմության  գիրք  եմ  քանդակում. այն  կներկայացնի   գիտության  և  մշակույթի   շերտերը, ասեմ  որ    ստեղծագործելիս      ներշնչանք  եմ ստացել    հայկական    մշակույթից»:

Եգիպտացի քանդակագործն  էլ,  խոսելով  իր տպավորությունների   մասին,   նշել  է, որ ինքը   շատ  ուրախ  է նման     գեղեցիկ  միջոցառմանը  մասնակցելու   համար  և   բավականին  տպավորված  է  Արցախով  և  արցախցիներով:

«Դուք  հպարտ  պիտի   լինեք, որ  ունեք  այսպիսի  հիանալի   երկիր:  Ես որոշելու  եմ  պատրաստել     յուրահատուկ  մի  քանդակ-ճեպանկար   և այն    սիրով    նվիրելու  եմ ձեզ՝ ձեր   հրաշք երկրին:  Ես  եղել  եմ  նաև  Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ  եկեղեցում:  Այստեղ   մարդիկ   խաղաղ  են,  ուրախ: Ես  ինձ  այստեղ  անվտանգ  եմ  զգում»,-անկեղծացել  է  եգիպտացի  քանդակագործը:

Իսկ   հնդիկ  քանդակագործն  էլ ասել  է, որ   ինքն   առաջին  անգամ  Արցախ  է  եկել  2014  թվականին:

«Այստեղ   բարի և   կամեցող   մարդիկ  են ապրում.   Արցախում  ոգի  կա: Ես  Արցախում  արդեն  ձեռք  եմ բերել  ընկերներ:  Զարմանալին այն  է, որ  ես   արցախցիների  և  հնդիկների   միջև  նմանություններ եմ  նկատում. նույնիսկ    բառեր   կան,  որոնք  իրար   շատ   նման  են:   Ես  շատ  եմ   հավանել  ձեր   ճաշատեսակները. դրանք  բազմազան  են  ու  համեղ:

Իսկ   մեզ  հանդիպած  մյուս   հնդիկ  քանդակագործը, ով   առաջին  անգամ  է  Արցախում,իր  տպավորությունների  մասին  այսպես   է ասել. «Հիասքանչ   բնություն   ունեք: Ես  զբոսնել   եմ  Ստեփանակերտի  Վերածննդի   հրապարակում. տպավորությունս     այնպիսին  է, թե  ես  Եվրոպայում  եմ:   Արցախի  մասին  լսածս  տեսածիս   հետ    չի  համապատասխանում:

Իրականում  այստեղ մարդիկ  ապրում են, ստեղծագործում, արարում. ամենուր  կյանքը  հորդում  է:

Սա  մի  երկիր է, որտեղ  զբոսաշրջիկները կարող  են  ապահով  ու  անվտանգ    զգալ   և   լիարժեք  հանգստանալ»:

Սիմպոզիումի  մասնակիցներին  չի  հետաքրքրում, որ  իրենք   կարող  են  հայտնվել    Ադրբեջանի   «Սև  ցուցակում»: Նրանք  այն  կարծիքին  են, որ    մշակույթը   կարող  է  օգնել  տարբեր  ազգերի  մերձեցմանը:

Տեղեկացնենք նաև, որ   հուլիսի   20-ին  տեղի  է  ունենալու   «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումի  փակման  արարողությունը: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search