Արցախի Հանրապետությունը փորձում է անել իրենից կախված ամեն բան, որպեսզի անվտանգության մակարդակը հնարավորինս բարձր լինի:
Չի կարելի ասել, որ Ստեփանակերտում բացարձակ անվտանգ է, Թալիշում՝ վտանգավոր. Արցախի ՄԻՊ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այսքանով հանդերձ, բոլորը գիտեն, թե ինչ հակառակորդի հետ գործ ունենք,-լրագրողների հետ այսօր կայացած զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշեց, որ անվտանգությունը սև-սպիտակ երևույթ չէ:
«Չի կարելի ասել, որ Ստեփանակերտում բացարձակ անվտանգ է, Թալիշում՝ բացարձակ վտանգավոր: Անվտանգությունը մակարդակներ ունի: Բնականաբար, շփման գծից հեռավորությունը որոշակի ազդեցություն է ունենում անվտանգության մակարդակի վրա»,-ընդգծեց նա՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է անվտանգ այսօր թալիշցիների համար վերադառնալ հայրենի բնակավար: