ԱՄՆ կոնգրեսի անդամ Ջեյմս Մակգովերնը Պետդեպարտամենտին կոչ է արել պահանջել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց խաղաղ ցուցարարների վա հարձակման մեջ մեղավորների արտահանձնումը։
ԱՄՆ կոնգրեսականը Պետդեպարտամենտին կոչ է արել պահանջել թուրք թիկնապահների արտահանձնումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ելույթ ունենալով Վաշինգտոնում խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված բողոքի ակցիայի ընթացքում, որը կազմակերպել էին Թուրքիայի նախագահի թիկնապահների հարձակումից տուժածները, կոնգրեսականը նշել է, որ այդ ցնցող միջադեպի ընթացքում թուրքական կառավարությունը «փորձել է խախտել մեր իրավունքները»։
Կոնգրեսականը շեշտել է, որ թուրք թիկնապահները ցույց են տվել իրենց կոշտությունը, բախվելով մարդկանց հետ, «որոնք համամիտ չէին նրանց հետ, մարդկանց հետ, ովքեր հավատում են Հայոց ցեղասպանության իրողությանը, Թուրքիայում կրոնի ազատւթյանը, փոքրամասնությունների իրավունքներին»։ «Այսօր մենք այստեղ կողմ ենք արտահայտվում խոսքի ազատւթյանը , մենք իրականացնում ենք բողոքի խաղաղ ակցիաների անցկացման իրավունքը»,- ասել է նա։