Ամերիկացի կոնգրեսական Թեդ Պոն, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների՝ Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված հարձակման հետաքննության թեմայով։
ԱՄՆ կոնգրեսականը հիշեցրել է Էրդողանի թիկնապահների հարձակումն ազգությամբ հայ ցուցարարների վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Անցյալ տարի Էրդողանի թիկնապահները հարձակվել են խաղաղ ամերիկացի ցուցարարների վրա: Նրանցից շատերը ամերիկահայեր էին, որոնք իրականացնում էին խոսքի ազատության իրենց իրավունքը: Էրդողանի թիկնազորի պահվածքը բացարձակապես ընդունելի չէ ամերիկյան հողում և ամերիկացիների համար»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ ասել է Պոն:
Կոնգրեսականը հայտարարել է նաև, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը գաղտնի գործարքներ է կնքել Էրդողանի հետ՝ չեղարկելով նրա թիկնապահներից 11-ի դեմ առաջադրված մեղադրանքը:
Կոնգրեսականը հավելել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է բռնապետ դառնալ Թուրքիայում՝ կոչ անելով պայմանավորվածութուններ չկնքել նրա հետ: