Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հրապարակել է կազմը, որը կմասնակցի օգոստոսի 1-6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը:
ԱԱ. Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Տամպերե կմեկնեն Աշոտ Մխիթարյանը (50 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ), Դավիթ Օվասապյանը (120 կգ):
Ֆինլանդիայում Արմեն Բաբալարյանին կօգնեն մարզիչներ Մովսես Կարապետյանը եւ Ռոման Ամոյանը: