Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ օրը Հայաստանի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը, երրորդ տեղի համար գոտեմարտում մեծ առավելությամբ հաղթելով Գերմանիան ներկայացնող Ռամզան Ավտաեւին, բրոնզե մեդալ նվաճեց:
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի երիտասարդական հավաքականը գրավեց թիմային հաշվարկի 6-րդ տեղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մինչ այդ, Հայաստանի հաշվարկին արծաթե մեդալ էր բերել 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը:
Նշենք՝ թիմային հաշվարկով Հայաստանի երիտասարդական հավաքականը 32 միավորով գրավեց վեցերորդ տեղը: