Artsakhpress

Տնտեսական

Խորհրդակցություն կառավարությունում՝ նվիրված անասնապահությանն ու աղբահանությանը

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրեց խորհրդակցություն՝ գյուղատնտեսության և տարածքային կառավարման հետ առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Խորհրդակցություն կառավարությունում՝ նվիրված անասնապահությանն ու աղբահանությանը

Խորհրդակցություն կառավարությունում՝ նվիրված անասնապահությանն ու աղբահանությանը

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրեց խորհրդակցություն՝ գյուղատնտեսության և տարածքային կառավարման հետ առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Ինչպես «Արցախպրես»-ին հայտնել են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, տնային կենդանիների անկանոն վարքի խնդրին նվիրված քննարկման ժամանակ վարչապետը նշեց, որ այն դարձել է հանրապետության տնտեսության մարտահրավերներից մեկը:

Նրա խոսքով՝ ողջ աշխարհում անասնապահությունն ու հողամշակությունը փոխլրացնում են միմյանց, մինչդեռ Արցախում անասնապահությունը զգալիորեն վնասում է հողամշակման զարգացումը: Շրջանների վարչակազմերի ղեկավարների և ոլորտի պատասխանատուների խոսքով՝ առկա են բավարար օրենսդրական կարգավորումներ, որոնք ցանկալի է բարելավվեն, սակայն հիմնական խնդիրը դրանց կիրառման մեջ է: Կառավարության ղեկավարը հանձնարարեց համապատասխան տեսչական խմբեր ձևավորել շրջանների վարչակազմերում, որոնք պարբերաբար կհետևեն անկանոն անասնապահությանը և կարձագանքեն գրանցված խախտումներին օրենքի ողջ խստությամբ: Ըստ Ա. Հարությունյանի՝ բացի համայնքապետերի և ոստիկանության հետ սերտ համագործակցությունից, պատասխանատու մարմինները պետք է աշխատանքներ տանեն նաև խոշոր անասնատերերի հետ, որպեսզի բացառվեն նրանց կենդանիների կողմից հողամշակմանը հասցվող վնասները ևս: Խորհրդակցության մասնակիցները պատժիչ և բացատրական միջոցառումների հետ կարևորեցին բավարար չափով վարձատրվող անասնապահների առկայության անհրաժեշտությունը, ինչը մեծապես թույլ կտա կանխարգելել անկանոն անասնապահությունը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց աղբահանության խնդիրներին, որոնք ավելի ընդգծված են հատկապես շրջաններում: Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը համոզմունք հայտնեց, որ աղբահանության աշխատանքները կանոնակարգելու նպատակով պետք է այդ գործառույթները համայնքներից փոխանցել մասնավոր կազմակերպությունների, ինչը կբարձրացնի աշխատանքների արդյունավետությունը: Վարչապետը նշեց, որ կառավարությունն աստիճանաբար անցում է կատարում աղբահանության ծառայության մասնավորեցմանը՝ պատրաստ լինելով հնարավորինս աջակցել այդ ձեռնարկությունների կայացմանը: Նա կոչ արեց շրջանների վարչակազմերի ղեկավարներին շաբաթօրյակների շարք սկսել համայնքները և գլխավոր ճանապարհները աղբից մաքրելու նպատակով: 
Քննարկվեցին նաև «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամին ժամկետանց պարտավորությունների, պետական հողատարածքների վարձակալման վճարների հավաքագրման, ինչպես նաև վերոնշյալ հիմնադրամի կողմից սուբսիդավորվող պարարտանյութերի տրամադրման հետ կապված որոշ հարցեր: Վարչապետ Ա. Հարությունյանը տվեց համապատասխան հանձնարարականներ բարձրացված խնդիրների կարգավորման նպատակով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search