Աբխազիայի հայ համայնքից ստացված տեղեկության համաձայն՝ Աբխազիայի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունից տուժածների շրջանում հայեր չկան:
Աբխազիայի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունից տուժածների շրջանում հայեր չկան. ՀՀ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Օգոստոսի 2-ին Գուդաութայի շրջանի Պրիմորսկոյե գյուղում Աբխազիայի պաշտպանության նախարարության զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով վիրավորվել է 60 մարդ, նրանցից 28-ը հոսպիտալացվածել են: Հետաքննությամբ զբաղվում է հանրապետության տրանսպորտային դատախազությունը: