Եվրոպական բիզնեսի ասոցիացիան հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների դեմ և կոչ արել ԱՄՆ, ՌԴ և ԵՄ իշխանություններին տարանջատել բիզնեսը քաղաքականությունից:
Եվրոպական բիզնեսի ասոցիացիան հանդես է եկել ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է ասոցիացիայի մամուլի ծառայությունը:
«Ասոցիացիան իր անհամաձայնությունն է հայտնում ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների հարցում: Ասոցիացիան ԵՄ, ԱՄՆ և ՌԴ առաջնորդներին և կառավարությունների ղեկավարներին կոչ է արել մշակել վարքագծի նոր գիծ, որը թույլ կտար տարանջատել բիզնեսը քաղաքականությունից ու գտնել փոխընդունելի որոշում խաղաղության և համաձայնության ոգով»,- ասված է հայտարարության մեջ:
Կոնգրեսի կողմից ընդունված ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին նոր օրինագիծն ԱՄՆ նախագահ դոնալդ Թարմփը հաստատել է օգոստոսի 2-ին: