ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով Արցախում 2017 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է իրավաբանական անձանց պետական գրանցումների 35 և անհատ ձեռնարկատերերի հաշվառումների 73 տոկոս աճ:
Արցախում արձանագրվել է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցման զգալի աճ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մասնավորապես, 2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել են 76 առևտրային և 12 ոչ առևտրային տիպի իրավաբանական անձինք և պետական հաշվառման ենթարկվել 536 անհատ ձեռնարկատերեր:
Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ հիմնականում ավելացել է առևտրային տիպի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցումների և հաշվառումների թիվը: Արձանագրված աճին նպաստել են իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մեկ պատուհանի սկզբունքով Էլեկտրոնային հայտերի ներկայացման համակարգի և հայտերի գրանցման հեշտացված ընթացակարգի ներդրումը, ինչպես նաև Արցախում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները: