Թայվանի Թայփեյ քաղաքում ընթանում է ամառային համաշխարհային ուսանողական խաղերը:
Հայ մարզիկները սկսել են ելույթներն Ունիվերսիադայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ մարզիկներից օգոստոսի 20-ին պայքարի մեջ մտել են մարմնամարզիկները և ջրացատկորդները,- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակիչ է անցել հենացատկեր, օղակներ վարժություններում, նաև բազմամարտում, իսկ Արթուր Թովմասյանը՝ օղակներում:
10 մ սինքրոն աշտարակացատկում Ազատ և Վլադիմիր Հարությունյանները զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը: